Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ

Կոպերի վիրահատությունը՝ միգրենի բուժման միջո՞ց. news.am

Կոպերի վիրահատությունը՝ միգրենի բուժման միջո՞ց. news.am

Վերջերս իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ կոպերի՝ այսպես կոչված «խթանիչ» նյարդերի ապակտիվացմանը միտված կոսմետիկ վիրահատությունը ո՛չ միայն մարդու արտաքին տեսքը բարելավելու, այլ նաեւ միգրենի ախտանշանները մեղմելու հատկությամբ է աչքի ընկնում:

 

Հարկ է նշել, որ վերը նկարագրված միջամտության ընթացքում նաեւ կոպի բարձրացում՝ բլեֆարոպլաստիա է իրականացվում, հաղորդում է NewsMax Health-ը:

 

Մինչ այժմ միգրենի բուժման նպատակով առաջարկվող վիրաբուժական միջամտությունը մաշկի տակ ներառված նյարդերի նկատմամբ հասանելիության՝ գանգամաշկի միջով ապահովում էր ենթադրում:

 

Այդուհանդերձ, բազմաթիվ նյարդաբաններ եւ միգրենով ախտորոշված հիվանդների խնամքով զբաղվող մասնագետներ այն համոզմունքն ունեն, որ երկու այլընտրանքային տարբերակների պարագայում էլ հաստատուն արդյունավետության մասին խոսք անգամ լինել չի կարող:

 

«Կոնկրետ չափորոշիչներ ունեցող հիվանդների նկատմամբ իրականացման պարագայում բարդությանը հատուկ ախտանշաններում մեղմում է նկատվում», - համոզված է Լուիզիանայի պետական համալսարանին կից գործող բժշկական դպրոցի դոցենտ դոկտոր Օրեն Տեսլերը՝ հավելելով, թե հիշյալ բուժհաստատությանը դիմած միգրենով տառապող հիվանդներից 90 տոկոսի մոտ վիրահատությունից հետո իրավիճակի ավելի քան 50 տոկոսի չափով բարելավում է նկատվել, իսկ մեկ տարի անց 51 տոկոսի մոտ ախտանշանները վերջնականապես անհետացել են:

 

«Դրան գումարած՝ կոպի պլաստիկ վիրահատություն են անցել», - հիշեցրել է դոկտոր Տեսլերը, ով բուժհաստատության պլաստիկ վիրաբուժության բաժնի ղեկավարի պաշտոնն է զբաղեցնում:

 

Այդուհանդերձ, ինչպես արդեն նշել են, բոլորը չէ, որ վիրահատական միջամտության արդյունավետությունն են գովաբանում: Միջամտության նկատմամբ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող փորձագետների մի մասը նույնիսկ վստահ չէ, որ հիվանդությանը առաջացման համար վերը հիշատակված, ինչպես ասում են, թակարդի մեջ հայտնված նյարդերն են մեղավոր:

 

«Կարծում եմ՝ անմտության է ասել, թե նյարդը կարող է «թակարդն» ընկնել», - հայտարարել է Ցինցինատիի համալսարանին կից գործող բժշկական դպրոցի գլխացավի եւ դիմային ցավերի ծրագրային համանախագահ դոկտոր Վինսենտ Մարտինը: Նրա համոզմամբ, եթե նույնիսկ թակարդն ընկած նյարդը կարող է առնչություն ունենալ միգրենի հետ, ապա միայն՝ ախտանշանների վատթարացման հարցում: Ասել է, թե՝ չի կարող հիվանդության առաջացման պատճառ լինել:

 

«Բացի այդ, հետազոտությունն իր թույլ կողմերն ունի: Բոլոր 35 հիվանդները վիրահատության են ենթարկվել, այսինքն՝ երկրորդ՝ համեմատական խմբի մասնակցություն չի նախաձեռնվել, ինչը գիտական հետազոտությունների տեսանկյունից պարտադիր բաղադրիչ է համարվում», - նշել է դոկտոր Մարտինը՝ մեկնաբանելով, թե վիրաբուժական միջամտությունները մեծ հավանականությամբ կարող են «պլացեբոյի էֆեկտ» ապահովել: Այլ կերպ ասած՝ հիվանդներին կարող է թվալ, թե ավելի լավ են զգում իրենց միայն այն պատճառով, որ բուժում են ստացել:

 

Վերը հիշատակված հետազոտությունը, որի արդյունքները Plastic and Reconstructive Surgery ամսագրում են հրապարակվել, միջինը 46 տարեկան 30 կանանց եւ 5 տղամարդկանց շրջանում է իրականացվել:

 

Դոկտոր Տեսլերը վերապահում ունի, թե վիրաբուժական միջամտությունը միայն այն հիվանդների նկատմամբ պետք է կիրառել, որոնց պարագայում միգրենի առաջացումը գանգից դուրս ներթափանցած նյարդերի վրա ճնշմամբ է պայմանավորվում:

 

«Մենք պարզապես ազատ ենք արձակում նյարդին եւ այդ կերպ՝ գրգռման պատճառը վերացնում», - մեկնաբանել է նա:

 

Հետազոտության մասնակիցների մոտ վիրահատությունից հետո՝ չորս ամիս անց, գլխացավի առաջացման ամսական 18,5-ով պակաս դեպքեր են գրանցվել:

 

«Էական բարդություններ եւս չեն նկատվել: Բացառությամբ որոշակի թմրության, որ յուրաքանչյուր հիվանդ կարող է զգալ նյարդի՝ շոկի մեջ հայտնվելու պատճառով: Այն մեծավ մասամբ անցնում է եւ նվազագույն չափերի հասնում, ինչը, հիվանդների խոսքով, հրաշալի գին է՝ բարդությունից ազատվելու համար», - նշեկ է դոկտոր Տեսլերը:

 

Կոսմետիկ միջամտության բարդությամբ աչքի ընկնող վիրահատությանը արժեքը, կախված բժշկից եւ տարածաշրջանից, կարող է տարբեր լինել: Պլաստիկ եւ վերականգնողական վիրաբույժների ամերիկյան ասոցիացիայի տվյալներով, վիրահատության դիմաց պահանջվող միջին վճարը շուրջ 3 հազար ԱՄՆ դոլար է կազմում: Հիշյալ գումարի մեջ հիվանդասենյակի եւ ցավազրկման համար պահանջվող ծախսերը չեն մտնում:

 

Տեսլերի խոսքով, վիրահատությունը, որը երբեմն նաեւ բժշկական ապահովագրության շրջանակում է իրականացվում, կարող է 3 ժամ տեւել, որի ընթացքում կոպի վրա անցքեր են բացվում՝ պահանջվող նյարդերը որսալու եւ ազատելու համար: Վիրահատության ընթացքում նաեւ կոպերի ուռուցիկությունն է վերացվում՝ հիվանդին առավել երիտասարդ տեսք հաղորդելու համար:

 

Այդուհանդերձ, հետազոտության փոքր ծավալները հաշվի առնելով, դոկտոր Տեսլերը խոստովանում է, որ հետագա թեմատիկ ուսումնասիրությունների կարիք է զգացվում:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

CO2 լազերային հղկում. urolog.am
CO2 լազերային հղկում. urolog.am

CO2 ֆրակցիոն լազերային թերապիան մաշկաբանության մեջ լայնորեն կիրառվող և արդյունավետ միջոցառում է: Այն ներառում է ածխածնի երկօքսիդի (CO2) լազերի օգտագործումը մաշկի տարբեր հիվանդություններ և խնդիրներ...

Լուրեր
Շուրթերի ձևի և ծավալի կորեկցիայի արդի խնդիրները և դրանց լուծումները
Շուրթերի ձևի և ծավալի կորեկցիայի արդի խնդիրները և դրանց լուծումները

Այսօր Հայաստանում բավականին լայն տարածում է գտել շուրթերի ծավալի մեծացումը հիալուրոնաթթվի հիմքի վրա պատրաստված ֆիլլերների միջոցով: Ամենուր կարելի է հանդիպել տարաբնույթ գովազդներ «Շուրթերի ծավալի մեծացում» վերտառությամբ...

Ցողունային բջիջները հեղափոխություն կիրականացնեն պլաստիկ վիրաբուժության մեջ և կոսմետոլոգիայում. biostem.am
Ցողունային բջիջները հեղափոխություն կիրականացնեն պլաստիկ վիրաբուժության մեջ և կոսմետոլոգիայում. biostem.am

Կրծքագեղձի, հետույքի և անգամ առնանդամի չափերի մեծացման ստանդարտ վիրահատությունները դառնում են անցյալ: The Daily Mail-ը հաղորդում է, որ StemProtect կազմակերպության բժիշկներն առաջարկում են օգտագործել պացիենտի...

ԼՈՒՐԵՐ: Պլաստիկ վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Ցողունային բջիջները հեղափոխություն կիրականացնեն պլաստիկ վիրաբուժության մեջ և կոսմետոլոգիայում. biostem.am
Ցողունային բջիջները հեղափոխություն կիրականացնեն պլաստիկ վիրաբուժության մեջ և կոսմետոլոգիայում. biostem.am

Կրծքագեղձի, հետույքի և անգամ առնանդամի չափերի մեծացման ստանդարտ վիրահատությունները դառնում են անցյալ: The Daily Mail-ը հաղորդում է, որ StemProtect կազմակերպության բժիշկներն առաջարկում են օգտագործել պացիենտի...

ԼՈՒՐԵՐ: Պլաստիկ վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Ակնե ունեցող մարդիկ ավելի երկար են ապրում, քան իդեալական մաշկ ունեցողները. news.am
Ակնե ունեցող մարդիկ ավելի երկար են ապրում, քան իդեալական մաշկ ունեցողները. news.am

Այն մարդիկ, ովքեր պատանեկան տարիքում տառապել են ակնեից, ավելի երկար են ապրում, քան նրանք, ովքեր մաշկի հետ կապված ոչ մի խնդիր չեն ունեցել: Բացի այդ, ակնեով մարդիկ, հասունանալով, իրենց տարեկիցներից ավելի...

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Նոր միջոցը ճաղատացած մարդկանց օգնում է վերականգնել մազերի 90 տոկոսը. news.am
Նոր միջոցը ճաղատացած մարդկանց օգնում է վերականգնել մազերի 90 տոկոսը. news.am

Նոր միջոցը կարող է շատ արդյունավետ լինել ճաղատացման դեմ, հույս ունեն  Columbia University Medical Center-ի մասնագետները: Նրանց իրականացրած հետազոտությանը չափավոր օջախային ալոպեցիայով տառապող...

ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն
Քրտնքի հոտի դեմ դեզոդորանտները կարող են առաջացնել կրծքագեղձի քաղցկեղ. 1in.am
Քրտնքի հոտի դեմ դեզոդորանտները կարող են առաջացնել կրծքագեղձի քաղցկեղ. 1in.am

Դեզոդորանտներից հաճախակի օգտվելու դեպքում հնարավոր է ձեռք բերել կրծքագեղձի քաղցկեղ: Սակայն բացասաբար են ազդում կոսմետիկայի միայն այն միջոցները, որոնք պարունակում են ալյումինի աղ՝ հայտնում է newsyou.info-ն...

ԼՈՒՐԵՐ: Առողջ կին ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք
Բոտոքսը դադարեցնում է քաղցկեղային բջիջների աճը. 1in.am
Բոտոքսը դադարեցնում է քաղցկեղային բջիջների աճը. 1in.am

Պարզվում է, որ բոտոքսըն այնքան էլ վնասակար չէ: Բոտոքսի ներարկումները ո՛չ միայն պաշտպանում են կնճիռներից, այլև` քաղցկեղից: Այդ կարծիքին են հանգել գիտնականները բոտոքսը կենդանիների վրա փորձարկելու արդյունքում...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ
Գիտնականներն անվանել են մազերի ճերմակելու գլխավոր պատճառը. 1in.am
Գիտնականներն անվանել են մազերի ճերմակելու գլխավոր պատճառը. 1in.am

Գիտնականները հայտնաբերել են, որ անհանգստությունները և սթրեսը նպաստում են մազերի ճերմակելուն: Այդ մասին հոդվածը հրապարակված է dailymail.co.uk-ում: Հետազոտությունից պարզվել է, որ մազերի գույնի համար...

Մաշկի սպիտակեցումը վտանգավոր է առողջության համար. մաշկաբաններ. 1in.am
Մաշկի սպիտակեցումը վտանգավոր է առողջության համար. մաշկաբաններ. 1in.am

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ բրիտանացի մաշկաբանները հայտարարել են, որ գլուտաթիոնի ներերակային կամ բերանի խոռոչով ընդունման օգնությամբ մաշկի սպիտակեցումը կարող է վտանգավոր լինել առողջության համար...

Ինչու են աշնանը մազերը թափվում. 1in.am
Ինչու են աշնանը մազերը թափվում. 1in.am

Քամին, ցուրտը և անձրևն այնքան էլ հաճելի չեն, սակայն աշունը ևս մեկ բացասական հատկանիշ ունի. ավելի շատ մազեր եք կորցնում: Շվեդ գիտնականները հետազոտել են ավելի քան 800 առողջ կնոջ և պարզել...

Մազերի խնամք
Մեծ Բրիտանիայում կխստացնեն կոսմետոլոգիական փոքր վիրահատությունների ոլորտը. 1in.am
Մեծ Բրիտանիայում կխստացնեն կոսմետոլոգիական փոքր վիրահատությունների ոլորտը. 1in.am

Գիտնականներн ուսումնասիրությունների արդյունքում եկել են եզրակացության, որ բոտոքսի ներարկումները լիովին անվտանգ են, եթե դրանք կատարում են որակավորված մասնագետներ: Այս մասին գրում է Percare-ը...

Գիտնականները ստեղծել են մազերի բնական գույնը վերականգնող դեղ. 1in.am
Գիտնականները ստեղծել են մազերի բնական գույնը վերականգնող դեղ. 1in.am

Տարիների ընթացքում մարդկանց մազերը ճերմակում են: Մեծ Բրիտանիայի Մանչեսթերի համալսարանի և Գերմանիայի Լյուբեկի համալսարանի գիտնականները ստեղծել են դեղ, որը վերականգնում է մարդու մազերի բնական գույնը...

Ցելյուլիտը կանանց առողջության նշան են կոչել. news.am
Ցելյուլիտը կանանց առողջության նշան են կոչել. news.am

Ժամանակակից կանայք սովորություն ունեն պայքարելու ցելյուլիտի դեմ, սակայն Պիտսբուրգի համալսարանի գիտնականների դիտարկումները ցույց են տվել, որ մարմնի վրա «նարնջի կեղեւի» առկայությունը կապված է կանանց...

Առաջարկվել է թեփի դեմ պայքարի արդյունավետ մեթոդ. 1in.am
Առաջարկվել է թեփի դեմ պայքարի արդյունավետ մեթոդ. 1in.am

Շանհայի համալսարանի կենսաբանները գտել են թեփի դեմ պայքարելու արդյունավետ մեթոդ: Նրանց հետազոտությունների համաձայն` թեփն առաջանում է գլխի մաշկի վրա գտնվող մանրէների հարաբերության խախտումից...

Մազերի խնամք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ